«Տանը միայնակ» կատակերգության ռեմեյքի թրեյլերը YouTube-ում երեք անգամ ավելի շատ դիսլայք է հավաքել, քան հավանում

11:12   14 հոկտեմբերի, 2021

20th Century Studios-ի YouTube-յան ալիքում մի քանի օր առաջ հրապարակվել է «Տանը միայնակ» կատակերգության ռեմեյքի թրեյլերը։

Հանդիսատեսը, սակայն, նախագիծն այնքան էլ մեծ ոգեւորությամբ չի ընդունել, ինչպես սպասվում էր․ այն երեք անգամ ավելի շատ դիսլայք է հավաքել, քան դրական արձագանք։

Ֆիլմի գործողությունները բնօրինակից այնքան էլ շատ չեն տարբերվում․ ընտանիքը սուրբծննդյան տոներին արտասահման է մեկնում՝ մոռանալով գլխավոր հերոսի մասին, իսկ տղան ստիպված է տունը պաշտպանել կողոպտիչներից։ Միայն թե նոր տարբերակում ծնողները ոչ թե Ֆրանսիա են մեկնում, այլ Ճապոնիա, իսկ կողոպտիչների դերում այժմ կին եւ տղամարդ են։ Գլխավոր հերոսի անունը Մաքս է, այլ ոչ թե Քեւին։ 

Ֆիլմաշարի առաջին երկու մասերի գլխավոր հերոս Մակոլեյ Կալիկինը Twitter-ում արձագանքել է թրեյլերին՝ նշելով, որ ֆիլմի ստեղծմանը ներգրավված չէ, սակայն դրան առնչություն ունեցող բոլոր մարդկանց հաջողություն է մաղթում։

 



© NEWS.am STYLE