«Երբեմն արժե թերթել ընտանեկան ալբոմը․ դրանք ջերմ ու հաճելի հիշողություններ են արթնացնում». Նունե Եսայան

17:45   14 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին բաց գույնի վերնաշապիկ է կրում, որը համադրել է մուգ գույնի տաբատի հետ։ Երկու երեխաների մայրիկը հավաքել է մազերը, ցածրակրունկեր ընտրել։ «Այսօր մարդիկ իրենց լուսանկարները պահում են էլեկտրոնային տարբերակով, սակայն թղթային լուսանկարները, որոնք խնամքով հավաքված են ալբոմում, ոչ մի կերպ չեն մոռացվում… Երբեմն արժե թերթել ընտանեկան ալբոմը՝ դրանք ջերմ ու հաճելի հիշողություններ են արթնացնում»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Նունե Եսայանը կոմբինեզոն էր կրում։ Երկու երեխաների մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին նուրբ աքսեսուարները։ Դերասան Ավո Խալաթյանի կինը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Միշտ ճաշակով, սիրուն»։



© NEWS.am STYLE