Աշնանային. Ժաննա Բուտուլյանի ֆոտոշարքը Երեւանի կենտրոնից

17:42   15 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացրել է իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներն արվել են Երեւանի կենտրոնում։ Դերասանուհին վերարկու է կրում, հավաքել է մազերը։ Ժաննան նախապատվություն է տվել բնական շպարին, խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի տաբատ ու շապիկ էր կրում, որոնք համադրել էր սեւ վերնազգեստի հետ։ Ժաննան արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջական էր դարձրել սպորտային կոշիկը։



© NEWS.am STYLE