«Ուրախ օր երեխաներիս հետ». Լուսինե Թովմասյան (ֆոտո)

10:37   15 հոկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լուսինեն պատկերված է երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ «Զվարճալի օր երեխաներիս հետ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել նրանց․ «Հրաշք բալիկներ», «ես յուրաքանչյուր անգամ հիանում եմ ձեզանով ու ձեր հիանալի երեխաներով»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների երիտսարդ մայրիկը բնական կերպարում էր, առանց շպարի։ «Մենք կարող ենք լինել ուժեղ եւ միեւնույն ժամանակ լաց լինել եւ ցանկանալ, որ մեզ գրկեն երեխայի պես: Սա մեզ թույլ չի դարձնում:

Մենք կարող ենք գիտակից լինել եի մոռանալ հանգստանալ երբեմն, դա մեզ անգիտակից չի դարձնում: Մենք կարող ենք կարեկցել ուրիշներին եւ սիրել ինքներս մեզ ավելի շատ: Սա մեզ եսասեր չի դարձնում: Մենք կարող ենք տարբեր լինել։ Սա կյանք է, սա հիանալի կյանք է...»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE