Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից 20 միլիոն դոլարով գնել է իրենց բնակարանը

12:59   14 հոկտեմբերի, 2021

Թվում է՝ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի վերամիավորման շանսեր այլեւս չկան։ Բաժանումից հետո իրապատում-շոուի աստղը դարձել է առանձնատան միակ սեփականատերը, որում նա ռեփերի ու իրենց երեխաների հետ ապրել է յոթ տարի։ Իհարկե, դա արժեցել է 20 միլիոն դոլար։

Խոսքը Hidden Hills կալվածքի մասին է, որի արժեքը կազմում է 60 միլիոն դոլար։ Նախօրեին Քանյեն ստորագրել է անշարժ գույքից հրաժարվելու մասին փաստաթղթերը։ Գործարքից հետո Քիմը դարձել է տան միակ սեփականատերը։

Զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ «Քիմի եւ Քանյեի միջեւ տան վերաբերյալ բանակցությունները չափազանց մտերիմ են եղել, ըստ էության՝ նա կանխիկ է վճարում՝ իրենց միջեւ հարաբերությունները հարթելու համար»։

Ի դեպ, TMZ-ի հաղորդմամբ՝ Քիմը Քանյեից բաժանվելուց համար դիմել է այս տարվա փետրվարին։ Նա որպես բաժանման պատճառ նշել է «անհարթելի տարաձայնությունները»։



© NEWS.am STYLE