«Դեմքն առավել գեղեցիկ կլինի». Նիկիտա Ջիգուրդան ցանկանում է մենամարտել Իոսիֆ Պրիգոժինի հետ

14:14   14 հոկտեմբերի, 2021

Էպատաժային դերասան Նիկիտա Ջիգուրդան տարվել է մարտերով։ Հայտնի մարդկանցից մեկը, ում նա կցանկանար տեսներ ռինգում, Իոսիֆ Պրիգոժինն է։ Պրոդյուսներն արդեն հասցրել է մենամարտի հրավիրել Սերգեյ Շնուրովին, իսկ մինչ մենամարտը տեղի չի ունեցել, Ջիգուրդան ցանկանում է անձամբ մենամարտել Վալերիայի ամուսնու հետ։ «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում դերասանը հայտարարել է, որ մենամարտից հետո Վալերիան Պրիգոժինին էլ ավելի կսիրին։

«Տեղը կգցեմ ուղեղը, կհավասարեցնեմ դեմքը, այն առավել նրբագեղ ու նիհար կդառնա»,- ասել է դերասանը։ Բացի այդ՝ Նիկիտա Ջիգուրդան մտադիր է համագործակցել Իոսիֆ Պրիգոժինի հետ։ Նա ցանկանում է վերջինիս գրավել իր բանաստեղծություններով ու փիլիսոփայական երգերով, ապա զուգերգ ստեղծել Վալերիայի հետ։

Նա կարծում է, որ Իոսիֆ Պրիգոժինը բավականաչափ շատ բան չի արել կնոջ համար։ Նիկիտա Ջիգուրդան վստահ է, որ երգչուհի Վալերիան արժանի է փայլել միջազգային բեմերում, այլ ոչ միայն Ռուսաստանում։



© NEWS.am STYLE