Վառ գույներ. ինչ դիմահարդարում է ընտրում Էլեն Ասատրյանն աշնանային կերպարի համար

20:43   14 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Էլենը կապույտ բլուզ է կրում։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերը, նախապատվություն է տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Էլենը հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ աքսեսուարները։ «Մի տեսակ տխուր օրեր են... Հուսանք,որ գոնե լավագույնն առջեւում է»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE