Սերովի վիճակը վատացել է․ երգչի մոտ շնչառական անբավարարություն է առաջացել

15:07   14 հոկտեմբերի, 2021

Վատացել է Ալեքսանդր Սերովի առողջական վիճակը, որը գտնվում է հիվանդանոցում եւ բուժում է ստանում կորոնավիրուսի դեմ, հայտնում է Telegram-յան 112 ալիքը։ 

StarHit-ը հայտնում է, որ արտիստը ծանր վիճակով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ախտահարված է թոքերի 50-75 տոկոսը։

Բացի այդ՝ Սերովի մոտ շնչառական անբավարարություն է առաջ եկել։ Դրա հետեւանքով ցանկացած, նույնիսկ նվազագույն ակտիվությունը նրա մոտ շնչահեղձություն է առաջացնում։

COVID-19-ի ընթացքն Ալեքսանդր Նիկոլաեւիչի մոտ բարդանում է ուղեկցող հիվանդության՝ շաքարային դիաբետի հետեւանքով։ Այդ ֆոնին սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների առաջացման վտանգ կա։

Բժիշկները երգչին բուժում են հորմոնալ դեղամիջոցներով եւ հակաբիոտիկներով։ Նա գիտակից վիճակում է։

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»/Եվգենի Օդինոկով



© NEWS.am STYLE