Ինչպես կրել սպիտակ հագուստն այս աշնանը. Վիկտորյա Բեքհեմը՝ Նյու Յորքում

13:39   15 հոկտեմբերի, 2021

Վիկտորյա Բեքհեմը չի դադարում հիացնել իր էլեգանտությամբ։ Ֆուտբոլի լեգենդ Դեւիդ Բեքհեմի կնոջը նկատել են Նյու Յորքում սպիտակ հագուստով․ դիզայներն իր ընտրությամբ ընդգծել էր, որ անձրեւոտ եղանակն ու «աշնանային երանգների» վերաբերյալ նախապաշարմունքներն իրեն քիչ են հատաքրքրում։

«Spice Girls» խմբի նախկին մասնակիցը բարակ գոտկատեղն ընդգծել էր սեւ գոտիով։ Բեքհեմի մազերն արձակված էին, դիմահարդարման ընթացքում շեշտը դրբել էր շուրթերի վրա։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Mariel Tyler/Getty Images, Backgrid



© NEWS.am STYLE