«Ճանապարհը գուցե դժվար է, բայց եւ միակ տարբերակն է ազատվելու այն ավելորդ շերտերից, որոնք ծանրացել են ուսերիդ». Լիլիթ Հարոյան

21:46   14 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը սեւ տոպ է կրում, բաց գույնի տաբատ եւ վերնազգեստ։ Դերասանուհին արձակել է մազերը, բնական շպարով է։ «Եթե ուզում ես փոխել քո կյանքը, պետք է սկսել փոխել ինքդ քեզ՝ քո մտքերն ու համոզմունքները, քո վարքի ձեւերը, որոնք առաջացել են անգիտակից:

Ճանապարհը գուցե դժվար է, բայց եւ միակ տարբերակն է ազատվելու այն ավելորդ շերտերից, որոնք ծանրացել են ուսերիդ ու դու վաղուց մոռացել ես թեթեւությունն ու ուրախությունը»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը ոճային զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում եւ ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիլիթն այն համադրել էր ամառային պայուսակի հետ։ Նա արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ «Բաց թողնես, հանգիստ ու խաղաղ զգացողությամբ: Բաց թողնես մարդկանց, էմոցիան, մտքերդ: Հեշտությամբ բաց թողնես այն ամենը, ինչը այլևս չի ծառայում քեզ: Ու կունենաս ազատություն՝ վստահելով կյանքին»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE