«Շատ գեղեցիկ»․ Նաիրա Մովսիսյանի նոր ֆոտոշարքը

23:36   14 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում, օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է գայթակղիչ կերպարում։ Դերասանուհին կրում է եթերային զգեստ, բարձրակրունկներ։ Նա ընտրել է վառ շպար, մազերն արձակված են։  Մասնագետի դերն է մեծ քո կերպարներին շունչ հաղորդելու համար և բոմբ լուսանկարչի», - հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Նաիրան ներկայացել էր երեկոյան շքեղ կերպարում։ Դերասանուհին կրում էր համարձակ դեկոլտեով, սպիտակ գույնի, երեկարափեշ զգեստ։ Նաիրան ընտրել էր երեկոյան վարսահարդարում ու ընդգծված շպար։ Հրապարակումը նա չէր մակագրել։

 

 

 

 

Լուսանկարները՝ arphi_gabrielyan_photographer



© NEWS.am STYLE