Ջորջ Քլունին կրկին խոստովանել է, որ զղջում է «Բեթմենի» նկարահանումներին իր մասնակցության համար

23:02   14 հոկտեմբերի, 2021

Ամերիկացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին հերթական անգամ ափսոսանք է հայտնել ռեժիսոր Ջոել Շումախերի «Բեթմեն եւ Ռոբին» կինոնկարում իր մասնակցության համար: Քլունին New York Post-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ շատ է «թուլացել» այդ կինոնկարում։

«Ես նկարահանվել եմ միայն մեկ սուպերհերոսական ֆիլմում եւ այնպես է ստացվել, որ մինչեւ հիմա ինձ նման նախագծերին մոտ չեն թողնում», — հայտարարել է Քլունին՝ հավելելով, որ սարսափով է վերանայում այդ ֆիլմը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջորջ Քլունին արգելել է կնոջը դիտել «Բեթմեն եւ Ռոբին» ֆիլմը, որում նա գլխավոր դեր է խաղացել: Այս մասին պատմել է Քլունիի կինը՝ Ամալ Ալամուդինը։ «Կան որոշակի ֆիլմեր, որոնց մասին ես պարզապես ասում եմ»․ «Ես ուզում եմ, որ իմ կնոջ մոտ գոնե ինչ-որ հարգանք պահպանվի իմ նկատմամբ», — կատակել է Քլունին:



© NEWS.am STYLE