Շալյապինը մտադիր է դատական հայց ներկայացնել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ իր հանգուցյալ սիրելիի մասին արտահայտությունների պատճառով

12:37   15 հոկտեմբերի, 2021

Երգիչ Պրոխոր Շալյապինը մտադիր է դատական հայց ներկայացնել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի (նա նաեւ Շալյապինի նախկին սիրելին է) դեմ։ Արտիստը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է, որ ինքը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային արգելում է լրատվամիջողների միջոցով PR-ի նպատակով օգտագործել իր անունը։

«Վիտալինայի հետ չեմ շփվում արդեն երկու տարի եւ ցանկանում եմ, որ նա ինձ ու իմ ընտանիքին հանգիստ թողնի։ Բայց քանի որ մարդկային զգացմունքները նրան ծանոթ չեն, ես նրան պաշտոնական մինչդատական պահանջ կներկայացնեմ հանուն իր գովազդի եւ իր նկատմամբ ուշադրություն գրավելու իմ անունն օգտագործելու արգելքի մասին»,- ընդգծել է Շալյապինը։

Նա նաեւ կարծքի է հայտնել, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան աղմկոտ հայտարարություններ է անում մամուլի միջոցով՝ գրավելու համար հեռուստաաիքների ուշադրությունը, որոնց հետագայում հնարավոր կլինի վճարովի հարցազրույցներ տալ։

Ավելի վաղ դաշնակահարուհին խոստովանել էր, որ չի հավատում Շալյապինի կնոջ՝ Տատյանա Կլաուդիա Դեւիսի մահվան լուրին, որը կյանքից հեռացել է սեպտեմբերի 30-ին։



© NEWS.am STYLE