«Ուրեմն ինչ-որ ճիշտ բան ունեմ արած էս կյանքում, որ Աստված ինձ քեզնով օրհնել է, Մոնթես». Անաիս Սարդարյանը՝ որդու հետ

15:41   15 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Անաիսը պատկերված է որդու՝ Մոնթեի հետ։ Կադրերն արվել են այգում։ «Ուրեմն ինչ-որ ճիշտ բան ունեմ արած էս կյանքում, որ Աստված ինձ քեզնով օրհնել է, Մոնթես»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Օրեր առաջ Անաիսը հայտնել էր, որ սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Դերասանուհին դուստր կունենա եւ արդեն որոշել է՝ ինչ անուն է տալու նրան՝ Լուսե։ «Երանի այսուհետ ամեն լույս աշխարհ եկող հրաշք ապրի ու մեծանա լրիվ այլ հեքիաթային աշխարհում։ Երանի խաղաղ լինի նրանց բոլոր լուսաբացները»,- գրել էր Անաիսը։



© NEWS.am STYLE