«Կարողացանք հաղթահարել այս դժվարին փուլը». Սիլվա Հակոբյանը վարակվել էր կորոնավիրուսով (վիդեո)

12:01   15 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել էին կորոնավիրուսով։ Այս մասին երգչուհին հայտնել է Ինստագրամյան էջում։

«Փառք Աստծո, վատթարագույնն արդեն անցյալում է։ Մենք կարողացանք հաղթահարել այս դժվարին փուլը։ Դեռ բուժման կուրսի մեջ ենք գտնվում, բայց արդեն վարակակիր չենք համարվում»,- նշել է երգչուհին՝ կոչ անելով զգույշ լինել, հետեւել հակահամաճարակային կանոններին։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Երգչուհին նաեւ լուսանկար է հրապարակել դստեր՝ Միլայի հետ ու գրել․ «Երբ 14 օր մեկուսացած լինելուց հետո դրսում ես»։



© NEWS.am STYLE