«Ճիշտն ասեք հիմա՝ ով է ում փայլ տալիս». Լիլուի լուսանկարն ամուսնու հետ

18:45   15 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլուն պատկերված է ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Լիլուն երեկոյան կերպարում է․ նա սեւ զգեստ է կրում, բարձրակրունկներ։ Երկու երեխաների մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Մի հատ ճիշտն ասեք հիմա՝ ով է ում փայլ տալիս»,- մեկնաբանություններում կատակել է Լիլուն։

Օրեր առաջ երգչուհու դուստրը՝ Մարիան, 11 ամսական էր դարձել, ինչի առիթով էլ Լիլուն տեղադրել էր փոքրիկի լուսանկարը։ Մարիան լայն ժպտում էր։ «Շնորհավոր 11 ամսականդ, Մարիա»,- գրել էր երգչուհին՝ օգտագործելով «իմ սեր», «սիրում եմ քեզ» հեշթեգերը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցիկ աղջիկ», «հայրիկի աղջիկն է»։  



© NEWS.am STYLE