«Խորհրդավոր ու գեղեցիկ». Ռոզի Ավետիսովայի ֆոտոշարքը

20:41   15 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Դերասանուհին արձակել է մազերն ու վառ շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում է նուրբ աքսեսուարը՝ վզնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարներն ու դրական խոսքեր են գրել նրան․ «Խորհրդավոր, գեղեցիկ»։

Օրերս հրապարկված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Ռոզին արձակել էր մազերն ու բնական դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացնում էր նուրբ վզնոցը։ Մեկնաբանություններում օգտատերերը նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել․ «Հմայք», «միշտ գեղեցիկ»։

Լուսանկարները՝ @g.hovik_



© NEWS.am STYLE