«Իմ ներսում միշտ ապրում է փոքրիկ խուլիգանուհի». Արմինկա (ֆոտո)

21:42   15 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին սեւ հագուստ է կրում, սպիտակ սպորտային կոշիկներ։ Արմնիկան արեւային ակնոց է կրում, ոճային պայուսակ է ընտրել։ «Իմ ներսում միշտ ապրում է փոքրիկ խուլիգանուհի»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Արմինկան սեւ տոպ էր կրում, վարդագույն տաբատ եւ պիջակ։ Երգչուհին արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ պայուսակ, արեւային ակնոց։ «Նոր օրը սկսեք սիրով, ու լի՜քը սեր կստանաք, հավատացեք»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE