«Բժիշկների վերահսկողություն, մեկնում գնացքով». Մաքսիմի ներկայացուցիչը պատմել է, թե ինչպես է երգչուհին փորձում վերականգնվել Ղրիմում

16:11   15 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Մաքսիմի PR տնօրեն Յանա Բոգուշեւսկայան «StarHit»-ի հետ զրույցում պատմել է, որ արտիստի վերականգնվում է մեկ ամիս արհեստական կոյամում գտնվելուց եւ ծանր թոքաբորբից հետո։ Մաքսիմի նպատակն ավելի շատ ոչ թե Ղրիմի սուրբ վայրեր այցելելն է, քանի որ նա դեռ շատ թույլ է, այլ հիվանդությունից հետո վերականգնման շրջանն արագացնելը։

«Մարինան լավ ծանոթ վայր է գնացել, ուր իրեն լավ է զգում, մեկնել է գնացքով։ Նա այնտեղ շարունակում է վերականգնողական կուրսեր անցնել՝ մասմնագետների հետ ֆիզիոթերապիա է անցնում, շնչառական գիմնաստիկա, շատ է զբոսնում։ Մոսկվայի բժիշկները տեղի գործընկերներին տեղեկացվում են իրավիճակի մասին, եթե հանկարծ ինիչ-որ բան փոխվի»,- հայտնել է Բոգուշեւսկայան։

Աստղը կանգ է առել հյուրանոցում, որը գտնվում է հենց Սեւ ծովի ափին։ Հյուրանոցը նաեւ մի քանի լողավազան կա (Մարինային լողալը ցուցված է), հսկայական տարածք եւ ցանկացած ճաշակին համապատասխանող ճաշացանկ։ Ի դեպ, բժիշկները վերահսկում են երգչուհու սնունդը եւ որոշակի սննդակարգ են կազմել՝ արյան որակի պարբերական ստուգմամբ՝ շտկելու համար վիտամինների եւ միկրոէլեմենտների ընդունումը։

Մաքսիմը մշտապես կապի մեջ է դուստրերի՝ 6-ամյա Մաշայի եւ 12-ամյա Ալեքսանդրայի հետ, որոնք Մոսկվայում են դայակների վերահսկողությամբ։ Հենց հանուն երեխաների էր աստղը օգոստոսին ձգտում որքան հնարավոր է շուտ դուրս գրվել հիվանդանոցից։ Իսկ այմ երեխաները նրա համար խթան են արագ վերադառնալու սովորական կյանքին։

 



© NEWS.am STYLE