Մեգան Ֆոքսը մերկ նկարահանվել է «GQ»-ի շապիկի համար եւ պատմել է հոգեբանական խնդիրների մասին

17:12   15 հոկտեմբերի, 2021

Հայտնի դերասանուհի Մեգան Ֆոքսը մերկ վիճակում հայտնվել է բրիտանական «GQ Style» ամսագրի շապիկին։ Թխահեր դերասանուհու հետ նկարահանմանը մասնակցել է նրա սիրելին՝ ռոք երաժշիտ Քոլսոն Բեյքերը։ Ֆոքսը լուսանկարները հրապարակել է ինստագրամյան էջում։

Լուսանկարում դերասանուհին պատկերված է սիրելիի հետ եւ ամբողջովին մերկ է։ «Տրանսֆորմերների» աստղի ձեռքում ատրճանակ է։

Հարցազրույցում դերասանուհին նշել է, որ անկախ վառ արտաքինից՝ անինքնավստահ է։ Խնդիրը բժշիկների դրած ախտորոշումն է՝ մարմնի դսիմորֆիա․ խոսքը հոգեբանական խանգարման մասին է, որի դեպքում հիվանդը չափազանց անհանգստացած է իր արտաքինի թերություններով։

«Մենք կարող ենք նայել ինչ-որ մեկին ու մտածել․ «Այս մարդն այնքան գեղեցիկ է։ Նրա կյանքը պետք է այնքան հեշտ լինի»։ Բայց ամենայն հավանականությամբ, նա իր մասին նույնը չի մտածում։ Ես մարմնի դիսմորֆիա ունեմ։ Ես խորապես անիքնավստահ եմ»,- GQ Style-ի հետ զրույցում ասել է նա։

Լուսանկարները՝  NBC/Getty Images, GQ



© NEWS.am STYLE