Քսենիա Սոբչակը կվարի «Осторожно, здоровье» հաղորդումը

19:11   15 հոկտեմբերի, 2021

Քսենիա Սոբչակը «Суббота» հեռուստաալիքի եթերում կվարի «Осторожно, здоровье!» հաղորդումը։ Ըստ մամուլի հաղորդագրության՝ նախագիծը նվիրված կլինի կազդուրիչ եւ բյութի պրոցեդուրաների խնդիրներին։ Նկարահանումներին կմասնակցեն բժիշկներ եւ գեղեցկության ոլորտի փորձագետներ։

Այս պահին չի նշվում, թե երբ տեղի կունենա շոուի պրեմիերան։ Սոբչակը ոչ մի կերպ չի մեկնաբանել իր մասնակցությունը նախագծին։

Հեռուստաալիքը հայտնել է նաեւ «Хочу и буду!» նախագծի թողարկման մասին՝ «Միխայիլ Լոբկովսկու հոգեբանական սթենդափը՝ սեռական բոլոր հարցերի վերաբերյալ պատրաստի պատասխաններով»։



© NEWS.am STYLE