Սկանդալ Էմլիյա Կազանջյանի հետ. Ռեշետովան գնահատել է Տիմատիի արտահայտությունը «բակի շան եւ եղնիկի» մասին

20:19   15 հոկտեմբերի, 2021

Ռեփեր Տիմատիի նախկին սիրելին եւ նրա որդու՝ Ռատմիրի մայրը՝ Անաստասիա Ռեշետովան, արձագանքել է երաժիշտի խոսքերին, որը որոշել էր պաշտպանել իրեն։ Համացանցում լուրեր էին պտտվում, որ մոդելը հանդիպում է չեչեն գործարար Բատիր Ագաեւի հետ: Ձեռնարկատիրոջ կինն իր Ինստագրամյան էջում հայտարարել էր, որ Անաստասիան դեռ պետք է հասնի իրեն։

«Բակի շունը կարող է կրել թեկուզ ամբողջ աշխարհի ոսկին, սակայն երբեք եղնիկ չի դառնա։ Եվ խնդիրն այն չէ, թե ով է ում պետք է հասնի, խնդիրն այն է, որ եղնիկ հարկավոր է ծնվել»,- գրել է Տիմատին։

Ինստագրամյան էջի Stories բաժնում Ռեշետովան խոստովանել է, որ նախկին ընտրյալի նման արձագանքին չէի սպասում։ «Դա տղամարդկայնորեն շատ ճիշտ է։ Նա պաշտպանել է երեխայի մորը։ Առավել եւս, նա գիտի ճշմարտությունն իմ մասին եւ գիտի, որ այդ անհեթեությունները ոչ ավելին են, քան նախանձ կանանց (տղամարդկանց եւս) դատարկախոսություն»,- նշել է մոդելը։



© NEWS.am STYLE