Միջերկրածովյան սննդակարգը կրճատում է սրտի նոպայի ու կաթվածի հավանականությունը

19:07   16 հոկտեմբերի, 2021

Իսպանացի գիտնականները պարզել են, որ միջերկրածովյան սննդակարգի հետեւորդները 30%-ով ավելի քիչ են ինֆարկտի, կաթվածի ու սրտի հիվանդությունների զոհ դառնում...

Գիտափորձին մասնակցել է ավելորդ քաշից, շաքարախտից ու նիկոտինային կախվածությունից տառապող 55-80 տարեկան 7447 մարդ։ Հինգ տարվա ընթացքում նրանք օգտագործել են բանջարեղեն ու մրգեր (օրական հինգ անգամից ոչ պակաս), ձուկ, սպիտակ միս եւ ձավարեղեն շաբաթական երեք անգամից ոչ պակաս։ Կարելի է նաեւ օրական մեկ գավաթ կարմիր գինի խմել։ Քաղցրից ու խմորայինից կամավորները ստիպված էին հրաժարվել։ 

Արդյունքում գիտնականները պարզել են, որ մասնակիցների մոտ սրտի հիվանդությունների քանակը 30% -ով պակաս է եղել, քան նրանց մոտ, ովքեր չեն պահպանել միջերկրածովյան սննդակարգը։



© NEWS.am STYLE