Ռընե Զելվեգերի հակադիետան՝ քաշ հավաքելու համար

19:11   17 հոկտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի Ռընե Զելվեգերը հանդիսատեսին հայտնի է բազմաթիվ ֆիլմերից, այդ թվում՝ «Բրիջեթ Ջոնսի օրագիրը» ռոմանտիկ կոմեդիայից: Այդ ֆիլմի նկարահանումների համար նա պետք է քաշ հավաքեր: Զելվեգերին անհրաժեշտ էր 6 շաբաթում 6 կգ գիրանալ: Նման արդյունքի հասնելու համար Ռընեն դադարել է մարզվել եւ օգտագործվող կալորիաների քանակն ավելացրել է մինչեւ 4500 օրական: NEWS.am STYLE-ը ներկայացնում է Ռընե Զելվեգերի հակադիետան նրանց համար, ովքեր ցանկանում են քաշ հավաքել:

Նախաճաշ

Սենդվիչ՝ մեծ բաժին կարտոֆիլ ֆրիով, յուղոտ կաթնային կոկտեյլ եւ ցորենի լավաշիկներ՝ սոուսով:

Ճաշ

Պիցցա, չիփս եւ գետնանուշի յուղ, կաթնային կոկտեյլ:

Ընթրիք

Մսով սպագետտի եւ կարագով կարտոֆիլ:



© NEWS.am STYLE