«Նոր փուլ, գեղեցիկ սկիզբ, երջանկություն…»․ Եվա Բաղդասարյանի նոր լուսանկարը

22:40   15 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Օջախի երգը» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել` ներկայանալով դասական կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է վարդագույն երանգի կոստյում, բաց երանգի բարձրակրունկներ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նախապատվությունը տվել է արտահայտիչ շպարին։ Հրապարակմանը կից Եվան գրել է․ «Նոր փուլ, գեղեցիկ սկիզբ, երջանկություն…»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Եվան արձակել էր մազերն ու նախընտրել էր վառ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել էին աքսեւարները՝ սպիտակ պայուսակ, նուրբ վզնոց ակնաջօղեր։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսեր էին գրել․ «Հիասքանչ»։

Լուսանկարը՝ primephotolab



© NEWS.am STYLE