«Սիրուն»․ Շպռոտի երեկոյան կերպարը

23:37   15 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Շպռոտը երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում պատկերված է ելույթի ժամանակ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է կարմիր երանգի, համարձակ դեկոլտեով երեկոյան զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, վառ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են ծավալուն ականջօղերը։ «Եղիր Ազատ երգն եմ երգում», - հրապարակումը մակագրել է երգչուհին։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր սեւ գույնի երեկոյան զգեստ, ինչն էլ ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը, բարձրակրունկներ։ Երգչուհու մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ «Սիրում եմ տեսարանը քաղաքի։ Երազանքս է ունենալ տուն նման տեսարանով։ Սուրճս խմեմ ու նայեմ հեռուն։ Մի տեսակ ուրիշ ձև ես շնչում էտ ժամանակ։ Նույնիսկ կարող է շունչդ պահես, որ պահը զգաս» , - գրել էր նա։



© NEWS.am STYLE