«Սիրեք ինքներդ ձեզ, ձեր առանձնահատկությունները, ձեզ համար գոյություն չունեցող իդեալներ մի ստեղծեք»․ Լուսինե Թովմասյան

10:46   16 հոկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով առօրյա հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լուսինեն կրում է մանուշակագույն, գոտկատեղի հատվածում հետաքրքիր բացվածքով երկար պիջակ, սեւ գույնի կիսատաբատ, ոճային բարձրակրունկներ։ Նրա մազերն արձակված են, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ «Ինձ համար` կինը այնուամենայնիվ, կոկիկ էակ է, անհավատալի բույրով, ով հոգ է տանում իր մասին: Սիրեք ինքներդ ձեզ, ձեր առանձնահատկությունները, ձեզ համար գոյություն չունեցող իդեալներ մի ստեղծեք», - հրապարակումը մակագրել է գեղեցկուհին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղադրված կադրերում պատկերված էին Լուսինե Թովմասյանի երեխաները՝ Արիանան եւ Ալեքը։ «Զվարճալի օր երեխաներիս հետ»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել նրանց․ «Հրաշք բալիկներ», «ես յուրաքանչյուր անգամ հիանում եմ ձեզանով ու ձեր հիանալի երեխաներով»։



© NEWS.am STYLE