«Անկրկնելի»․ Աստղիկ Սաֆարյանի ոճային կերպարը

12:51   16 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել է ոճային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աստղիկը կրում է սպիտակ գույնի տաբատ, տոպ, երկար վերնազգեստ, ինչն էլ համադրել է բարձրակրունկների եւ գոտու հետ։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում երգչուհու հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան․ «Անկրկնելի»։

Օրերս հրապարակված կադրերում Աստղիկը սեւ զգեստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ ականջօղեր, թեւնոց, մատանի։

 

 

 

 

Լուսանկարները՝ davidjotyan, vklybetv.yerevan



© NEWS.am STYLE