Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան արձագանքել է Շալյապինի՝ իրեն դատի տալու որոշմանը

22:08   15 հոկտեմբերի, 2021

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայտարարել է, որ ոչինչ չգիտի Պրոխոր Շալյապինի նախկին սիրեցյալի մտադրությունների մասին: Արմեն Ջիգարխանյանի այրին բացառիկ մեկնաբանություն է տվել 5-tv.ru-ին, որում նշել է, որ տեղյակ չէ երգչի ծրագրերի մասին եւ նույնիսկ չի ցանկանում հետաքրքրվել դրանցով:

«Բանն այն է, որ ես պատրաստվում եմ համերգի։ Այդ կապակցությամբ ոչինչ չեմ պլանավորում։ Ես ունեմ իմ ծրագրերը, իմ կյանքը, դրա համար էլ չեմ կարող մեկնաբանել», — ասել է նա։

Ավելի վաղ դաշնակահարուհին Շալյապինի կնոջ՝ Տատյանա Կլաուդիա Դեւիսի մահը ոչ այլ ինչ է, քան խաբեություն է անվանել։ Նրա կարծիքով՝ ողբերգական պատմությունը հորինվել է բացառապես PR-ի համար։ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հիշել է, որ երգչի հետ հարաբերություններում բազմիցս նրան ստի մեջ է բռնել, եւ այժմ նրա յուրաքանչյուր արարքը բաժանում է երկու մասի: Երաժիշտը, ի պատասխան իր վիրավորանքների, բացահայտել է նախկին սիրեցյալի գաղտնիքը։ Հարցազրույցներից մեկում նա հրապարակավ հայտարարել է, որ Շալյապինը ամեն ինչում ցանկացել է նմանվել իր գլխավոր կուռքին՝ երգիչ Ֆիլիպ Կիրկորովին։ Նա, իբր, շուկայում գնել է «էստրադայի արքայի» հանդերձանքների կեղծ «կրկնօրինակը»։

Իսկ Շալյապինը, ըստ ամենայնի, լուրջ է տրամադրված։ Փաստաբան Ալեքսանդր Բենխինի հետ միասին նա պատրաստում է հայցը, որով պահանջում է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից պաշտոնապես ներողություն խնդրել, իսկ ԶԼՄ-ներից՝ հեռացնել երգչի վերաբերյալ բոլոր պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող հոդվածները։ Ինչպես ավելի ուշ պարզաբանել է իրավաբանը, թուղթը նախազգուշացում է դաշնակահարուհու համար, որը «կրակի հետ է խաղում»:

Բենխինն ընդգծել է, որ մեծ ցանկության դեպքում դաշնակահարուհուն կարող են պատասխանատվության ենթարկել նաեւ քրեական հոդվածներով, մասնավորապես, զրպարտության եւ անձնական կյանքի անձեռնմխելիության մասով:



© NEWS.am STYLE