Քրիստինա Ասմուսը նոր սիրելիին ծանոթացրել է ընտանիքի հետ

23:09   15 հոկտեմբերի, 2021

Մեկ տարի առաջ Գարիկ Խարլամովից բաժանված դերասանուհի Քրիստինա Ասմուսն ակտիվորեն զարգացնում է նոր ռոմանտիկ հարաբերություններ եւ արդեն ընտրյալին ծանոթացրել է իր մերձավոր շրջապատի հետ։ Միեւնույն ժամանակ նա ավելորդ է համարել երիտասարդին ցուցադրել իր երկրպագուներին։

«Գտիր քեզ տղամարդ», - հաճախ են խելացի մարդիկ ինձ գրում են Instagram-ում։ Նախ, ի՞նչ եք կարծում՝ տղամարդու առկայությունը կնոջ համար անհրաժեշտություն է: Երկրորդ, եթե ես ցույց չեմ տալիս իմ անձնական կյանքը, դա նշանակում է միայն մեկ բան, որ ես չեմ ցուցադրում այն, այլ ոչ թե այն, որ չկա: < ... > Բացարձակապես իմ բոլոր ընկերները, իմ ընտանիքը եւ իմ շատ գործընկերները ծանոթ են իմ կողակցի հետ։ Ես պարզապես հարկ չեմ համարում համացանցում տեղադրել է իմ անձնականը։ Հիշեք, ես հինգ տարի երեխայիս չեմ ցուցադրել, սակայն դա չի նշանակում, որ չեմ ծննդաբերել», - վրդովվել է դերասանուհին միկրոբլոգում։

33-ամյա շիկահեր գեղեցկուհին դաստիարակում է դստերը՝ Անաստասիային, որը ծնվել է Գարիկ Խարլամովի հետ վեցամյա ամուսնության ընտանիքում: Նախկին ամուսինները երեխայի շահերից ելնելով որոշել են ընկերներ մնալ։

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE