Լարիսա Գուզեեւայի թոքերի ախտահարումը հասել է 65%-ի

10:13   16 հոկտեմբերի, 2021

Լարիսա Գուզեեւայի թոքերի ախտահարումը հասել է 65 տոկոսի: Այս մասին հայտնել է 5-tv.ru-ի աղբյուրը։ Միեւնույն ժամանակ, արտիստուհու սատուրացիան (արյան թթվածնով հագեցվածություն) նորմայի մեջ է։ Բժիշկները շարունակում են ուշադիր հետեւել աստղի առողջական վիճակին։ Հիվանդանոցից դուրս գրման մասին դեռեւս խոսք լինել չի կարող։  

Ի դեպ, Լարիսա Գուզեեւան հիվանդանոցում չի ձանձրանում: Նա հասցնում է երկրպագուների հետ շփվել սոցցանցերում եւ կոչ է անում հոգ տանել իրենց մասին։ Երկրպագուներն արագ արձագանքում են իրենց կուռքի ցանկացած հաղորդագրությանը։  Նրանք Գուզեեւային ապաքինում եւ ուժ են ցանկանում, որպեսզի ոչ մի պարագայում չընկճվեն։

Լարիսա Գուզեեւան հիվանդացել է մի քանի շաբաթ առաջ Ղրիմ ուղեւորվելուց հետո: Սկզբում COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել, հետո՝ բացասական։ Բժիշկները ախտորոշել են թոքերի ախտահարման բարձր աստիճան։



© NEWS.am STYLE