Իդա Գալիչին մեղադրել են կորեերենի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ

11:13   16 հոկտեմբերի, 2021

Բլոգեր Իդա Գալիչն իր միկրոբլոգում հրապարակել է նոր կարճ հոլովակ, որում նմանակել է հայտնի կորեական «Կաղամարի խաղը» սերիալը: Սակայն Գալիչի երկրպագուները զայրացել են, որ բլոգերը խեղաթյուրել է կորեերենը։

Իդան եւ նրա գործընկեր Անտոնը կարողացել են բավականին լավ կրկնել սերիայի գլխավոր հերոսների կոստյումները: Գալիչը եղել է թիկնապահի դերում, իսկ տղամարդը՝ 456 համարի խաղացողի։

«Երբ ես խոսում էի դերային խաղերի մասին, ես նկատի ունեի սեռական ինչ-որ բան», - ասել է տղան:

«Անտոն, դու ամեն ինչ փչացնում ես», - վրդովված հայտարարել է Իդան։

«Այո, ես եւ 455 մարդ ինձնից առաջ», - կատակել է Անտոնը:

Բաժանորդները հումորը գնահատել են, բայց կորեերեն վատ արտասանություններից վրդովվել են։

«Գոնե բառերը սովորեիք», «ինչպիսի անհարգալից վերաբերմունք լեզվի հանդեպ», - գրել են երկրպագուները:

Աղբյուրը՝ Комсомольская правда



© NEWS.am STYLE