Դերասան Թոմ Հոլանդն ակնարկել է «Սարդ-մարդու» պատմության ավարտի մասին

23:16   16 հոկտեմբերի, 2021

Դերասան Թոմ Հոլանդը, ով մարմնավորել է Marvel կինովարձույթում հայտնված Սարդ մարդուն, ակնարկել է, որ հանդիսատեսը, ամենայն հավանականությամբ, չի տեսնի համանուն ֆիլմի նոր մասերը: Այս մասին նա հայտնել է Entertainment Weekly պարբերականին տված հարցազրույցում։ «Սարդ մարդը․ տունդարձի ճանապարհ չկա» նոր ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 16-ին:

Մենք բոլորս դրան վերաբերվում ենք որպես ֆրանշիզայի եզրափակիչ։ Եթե մեզ բախտ վիճակվեր կրկին սուզվել այդ կերպարների աշխարհում, դուք կտեսնեիք բոլորովին այլ տարբերակ։ «Վերադարձ տուն» եռերգությունն ավարտված է։ Պետք է ժամանակ տալ պատմությանը, որպեսզի ինչ-որ այլ բան ավելանա, փոխվի ֆիլմերի երանգը։ Բայց դա տեղի կունենա, թե ոչ, ես չգիտեմ, - ասել է Հոլանդը։

Օգոստոսի 24-ին SonyPicturesRU-ի պաշտոնական YouTube-ալիքում հրապարակվել է սուպերհերոս Փիթեր Փարքերի մասին ֆիլմերի հերթական մասի թրեյլերը, որը կթողարկվի դեկտեմբերի 16-ին:

Աղբյուրը՝ News.ru



© NEWS.am STYLE