«15 տարի առանց Թութուշ, 17 օր առանց Հայկո»․ Արմեն Պետրոսյանը կիսվել է արխիվային լուսանկարով

11:41   16 հոկտեմբերի, 2021

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը կիսվել է արխիվային լուսանկարով, որում պատկերված է Հայկոյի, Վարդուհի Վարդանյանի եւ Զարուհի Բաբայանի հետ։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրին կից Արմեն Պետրոսյանը գրել է․ «15 տարի առանց Թութուշ, 17 օր առանց Հայկո»։

Ավելի վաղ Արմեն Պետրոսյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել կնոջ հետ իրենց ամուսնության 19-ամյակի առիթով։ Կադրում երիտասարդ ծնողները ջերմ գրկախառնված էին․ նրանք մեծացնում են երեք երեխաներին։ «19 տարի առաջ այս օրը մենք ամուսնացանք։ Ասում են՝ դժվարը առաջին 40 տարին է, հետո ջրի պես գնում է։ Շնորհավոր, կյանքս»,- գրել էր դերասանը։



© NEWS.am STYLE