«Քանի դեռ հիշողությունը ողջ է, ամեն ինչ եւ բոլորը հավերժ են»․ Լիլիթ Բասյան

13:46   16 հոկտեմբերի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր հոլովակ է հրապարակել, որում պատկերված է  բնության գրկում։  

View this post on Instagram

A post shared by Lilit Basyan Oganesian (@lilitbasyan)

Ինստագրամյան էջում տեղադրված տեսանյութում Լիլիթը Սյունիքում է։ Սննդաբանը սպորտային հանդերձանքով է։ Իսկ հրապարակմանը կից նա գրել է․ «Պահպանեք մարդկանց, ում հետ հանդիպումից հետո ինչ-որ լուսավոր ու ուրախ բան է բնակություն հաստատում ձեր հոգում։ Քանի դեռ հիշողությունը ողջ է, բոլորը եւ ամեն ինչ հավերժ է»:

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Լիլիթը սպիտակ զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ շպարին։ «Մի վախեցեք: Մի վախեցեք ապրել, մի վախեցեք սխալվել, մի վախեցեք ռիսկի դիմել: Արեք այն, ինչից ամենից շատ եք վախենում եւ ձեռք կբերեք ազատություն։ Կյանքը մեկն է, եւ հնարավոր չէ այն վերաշարադրել կամ կանգնեցնել: Մի ափսոսացեք անցած օրերի համար: Ապրեք այսօրվա համար: Մենք` մարդիկս, ունիկալ ենք. կա՛մ ապրում ենք անցյալով, կա՛մ շտապում ապագա` մոռանալով ներկայի մասին: Վաղը կարող է չգալ, եկեք ապրենք ամեն պահը: Գտեք ձեր հոգու ազատությունը եւ սկսեք ապրել, ոչ թե գոյատեւել»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE