Մեգան Մարքլը մտադիր է վերադառնալ կինո

15:36   16 հոկտեմբերի, 2021

Հունիսին Մեգան Մարքլը երկրորդ անգամ մայր է դարձել՝ Սասեքսի դուքսները դուստր են ունեցել, որին անվանել են Լիլիբեթ Դիանա։ Ճիշտ է, Մեգանը չի պատրաստվում դեկրետում երկար մնալ։ Նախօրեին դքսուհին իր շրջապատին հայտնել էր, որ ցանկանում է վերադառնալ կինո։ Այս մասին հայտնում է People Talk-ը։

Թագավորական մեկնաբան Նիլ Շոնը պատմել է, որ այժմ Մեգանը ցանկանում է սուպերհերոսուհու դերում հանդես գալ։ «Ըստ այն տեղեկությունների, որոնք ես ստացել եմ դքսուհու լավ ընկերոջից, նա կցանկանար վերսկսել իր դերասանական գործունեությունը։ Հատկապես կցանկանար իրեն փորձել սուպերհերոսուհու դերում։  Դրանում նա տեսնում է իր ապագան», - Շոնի խոսքը մեջբերում է Daily Star-ը։

Նշենք, որ Մեգան Մարքլը դադարեցրել է իր դերասանական կարիերան այն բանից հետո, երբ 2017թ․-ին ծանոթացել է արքայազն Հարիի հետ։



© NEWS.am STYLE