Դերասան Շոն Փենն ամուսնությունից մեկ տարի անց բաժանվում է երիտասարդ կնոջից

16:02   16 հոկտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Շոն Փենի կինը՝ Լեյլա Ջորջը, մտադիր է խզել ամուսնությունը։ Այս մասին հայտնում է TMZ պարբերականը։

Փենը եւ Ջորջը ամուսնացել են անցյալ տարի, իսկ նրանց միջեւ տարիքային տարբերությունը 32 տարի է:

Այս պահին նրանց ամուսնալուծության պատճառը չի նշվում: Հայտնի է, որ ավստրալացի դերասանուհին արդեն փաստաթղթեր է պատրաստել ամուսնալուծության համար։

Ամուսնալուծվելու պլանների մասին ծանուցումն ուղարկվել է հոկտեմբերի 15-ին Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան:

Շոնն ու Լեյլան ամուսնացել են անցյալ տարվա հուլիսին, արարողությունը տեղի է ունեցել նրանց տանը՝ ընտանիքի շրջապատում։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Gettyimages/TMZ



© NEWS.am STYLE