Համարձակ դեկոլտեով բլուզ, ջինսե տաբատ․ Շպռոտի նոր լուսանկարը

18:38   16 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Շպռոտը, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում,  նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին գրավիչ կերպարում է․ կրում է սպիտակ գույնի, համարձակ դեկոլտեով, ժանյակավոր բլուզ, ջինսե տաբատ, երկարաճիտներ։ Նրա մազերն արձակված են, նախընտրել է ընդգծված շպար։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում երգչուհու հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել՝ գրելով․ «Որքան գեղեցիկ եք», «կանացի»։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին կրում էր կարմիր երանգի, համարձակ դեկոլտեով երեկոյան զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, վառ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին ծավալուն ականջօղերը։ «Եղիր Ազատ երգն եմ երգում», - հրապարակումը մակագրել էր երգչուհին։ 



© NEWS.am STYLE