Հայկական «ամենաարյունոտ» սերիալի հերոսները՝ կադրից դուրս. նոր լուսանկարներ «Արյունոտ խաղադրույք»-ի նկարահանումներից

15:15   16 հոկտեմբերի, 2021

«Արմենիա Պրեմիումի» եթերում արդեն մեկնարկել է «Արյունոտ խաղադրույք» 20 մասից բաղկացած սերիալը, որի հերոսները ստիպված են անցնել մի շարք փորձությունների միջով՝ հանուն մեծ գումարի: 12 մասնակից եւ 500 միլիոն դրամ, սակայն՝ ինչ գնով հերոսները կհասնեն իրենց բաղձալի մրցանակին, պարզ կդառնա սերիալի հետագա զարգացումներից:

Հեռուստասերիալի ռեժիսորը Հարութ Շատյանն է, պրոդյուսերը՝ Արա Բաղդասարյանը, մտահղացման հեղինակներ՝ Դավիթ Բաբախանյան, Ռոբերտ Մարտիրոսյան, սցենարի հեղինակ՝ Հարություն Ղուկասյան:

Ֆիլմի հերոսներին մարմնավորում են Գեւորգ Գրիգորյանը, Էմմա Սապունջյանը, Կարեն Հովհաննիսյանը, Էվա Խաչատրյանը, Արմեն Սողոյանը, Լիա Զախարյանը, Մարիկա Դովլաթբեկյանը, Սեյրան Մովսիսյանը, Հարություն Սարգսյանը,  Հայկ Սարգսյանը, Մագա Հարությունյանը, Մարգարիտա Օգանովան, Ժորա Մարտիրոսյանը, Մկրտիչ Քեբաբչյանը, Գոռ Համբարձումյանը, Մհեր Գեւորգյանը, Սաշա Սուքիասյանը եւ այլք:

NEWS.am STYLE-ը եղել է ֆիլմի նկարահանման հրապարակում, եւ ձեզ արդեն ներկայացրել ենք այնտեղից մեր վիդեոռեպորտաժը: Այժմ առաջարկում ենք հետեւել սերիալի դերասանների նկարահանման առօրյային՝ մեր լուսանկարներով:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE