«Կյանքը գունավոր, լուսավոր ու ջինջ»․ Անահիտ Կիրակոսյան

19:49   16 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հմայիչ ու նուրբ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ բլուզ, մարմնագույն կոստյում։ Նրա ալքիավոր մազերն արձակված են, նուրբ շպարով է։

«Կարոտ է կյանքը, կյանքն եմ կարոտում`

Կյանքը գունավոր, լուսավոր ու ջինջ:

Հավատով թաքուն, ճամփիս երազում`

Հուսում եմ անվերջ, հյուսում եմ կարոտ...», - գրել է դերասանուհին։

«Տասը տարի առաջ ... 8 տարեկան չարաճճի աչքերով մի աղջնակ, ձեռքս պինդ բռնեց ու ասեց մամա ... քայլեցինք միասին ... քարքարոտ էր ճանապարհը... բարդություններով...վերելքներով..վայրէջքներով.... հաջողություններով ու անհաջողություններով...

Բայց անցանք ու հասանք կարևոր մի հատվածի..․18տարեկան ... փոքրիկ Անուլիկս արդեն չափահաս է .... որ ճիշտն ասեմ, հավատս չի գալիս .... 24։00_ից սկսած անդադար լացում եմ հուզմունքից ու էն զգացողությունից, թե ոնց են թռնում տարիները... ճախրիր ՛... գնա ՛ ...քայլերդ միշտ առաջ ... արդեն չափահաս ու հասուն իմ աղջիկ ... իմ Անուլիկ ...

Ծնունդդ շնորհավոր ... ՄԱՄԱ», - ավելի վաղ գրել էր նա։



© NEWS.am STYLE