Քրիստինա Եղոյանի հմայիչ street style-ը

21:41   16 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում բալիկի սպասող երգչուհին կրում է սեւ հանդերձանք․ տաբատ, բլուզ, լայն ու երկար վերնաշապիկ, ոճային մարզակոշիկներ։ Քրիստինայի մազերն արձակված են, նախապատվությունը տվել է քնքուշ շպարին։ «Այնքան ուրախ եմ, որ ունեմ այս հրաշք շունիկին, ով օրս ավելի հետաքրքիր է դարձնում», - գրել է Քրիստինան, ապա հետեւորդներից հետաքրքրվել՝ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ունեն շունիկ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերում Քրիստնան կրում էր բաց երանգի զգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Քրիստինան դիմելով հետեւորդներին՝ գրել էր․ «Բարի երեկո սիրելիներս։ Հետաքրքիր է՝ սիրու՞մ եք ճամփորդել։ Հ.Գ ես շա՜տ»։



© NEWS.am STYLE