«Լուսերես աղջիկ»․ Մարինկա Խաչատրյանի քնքուշ լուսանկարը

23:39   16 հոկտեմբերի, 2021

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Մարինկան կրում է սպիտակ գույնի, ամառային բլուզ։ Նրա գանգուր մազերն արձակված են, նուրբ դիմահարդարմամբ է։ Հրապարակումը Մարինկան չի մակագրել, սակայն հետեւորդները նազմաթիվ հաճոյախոսություններ են հղել։ Երգչուհի Նարե Գեւորգյանը նույնպես մեկնաբանություն է կատարել․ «Լուսերես աղջիկ»։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում Մարինկան սպիտակ վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր ժիլետի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել, կերպարն ամբողջացրել գլխարկով։ «Արեւոտ օր»,- մեկնաբանություններում գրել էր Մարինկան։

Լուսանկարը՝ avyanphoto

 



© NEWS.am STYLE