Էլթոն Ջոնի երգը 16 տարվա ընթացքում առաջին անգամ գլխավորել է բրիտանական վարկանիշային աղյուսակները

22:21   16 հոկտեմբերի, 2021

Էլթոն Ջոնի եւ Դուա Լիպայի Cold Heart կոմպոզիցիան առաջին տեղն է զբաղեցրել սինգլների բրիտանական վարկանիշային աղյուսակներում, հաղորդում է Official Charts company-ն, փոխանցում է Gazeta.ru-ն։

«Սա Էլթոն Ջոնի ութերորդ սինգլն է, որն առաջին տեղն է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում։ 16 տարվա ընթացքում առաջին անգամն է այն բանից հետո, երբ նա մասնակցել է 2005 թվականի 2Pac-ի մահից հետո թողարկված Ghetto Gospel սինգլին», — ասված է հաղորդագրության մեջ:

Cold Heart-ի վաճառքները հասել են գագաթնակետին, նշում են ընկերությունում. 64 հազար վաճառք վարկանիշային աղյուսակներում, այդ թվում՝ 5,9 մլն հոսքային հեռարձակում եւ CD-սինգլի սահմանափակ թողարկման 5 հազար օրինակ: Կոմպոզիցիան առաջին հորիզոնականում փոխել է Էդ Շիրանի Shivers երգին, որը գլխավորել է չարթերը գրեթե մեկ ամիս։



© NEWS.am STYLE