«Լուսնի վրա». Սյուզաննա Մելքոնյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

20:03   16 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ռուսական «Ну-ка, все вместе!» շոուում տարած հաղթանակից հետո, ներկայացրել է նոր տեսահոլովակ, որի պրեմիերան կայացել է երեկ՝ հատուկ երեկույթի շրջանակում:

Երգչուհու նոր տեսահոլովակը հայալեզու՝ «Լուսնի վրա» երգի հիման վրա է, որը, ինչպես Սյուզաննան ավելի վաղ նշել էր NEWS.am STYLE-ի հետ զրույցում, նվեր է երգահան Րաֆֆի Ալթունյանի կողմից: Տեսահոլովակը նկարահանվել է Լաստիվերում, ռեժիսորը երգչուհու կուրսընկերն է՝ Վազգեն Ծատինյանը: 

«Երգն այնպիսի ձեւաչափում է, որ բոլորովին նոր Սյուզաննա կտեսնեք: Ես միշտ ներկայացել եմ, որպես «պինդ» երգչուհի, սակայն Րաֆֆին նախապատվությունը տվեց այն նուրբ, քնքուշ Սյուզաննային, որը «պինդ» Սյուզաննայի ներսում է թաքնված, եւ որին այդ ուժեղ Սյուզաննան հաճախ թույլ չի տալիս «դրսեւորվել»»,-խոսելով իր նոր աշխատանաքի մասին՝ ասել է երգչուհին:



© NEWS.am STYLE