Մահացել է «Դեժա վյու» կատակերգության աստղը

20:31   16 հոկտեմբերի, 2021

Կյանքի 81-րդ տարում մահացել է լեհական ծագում ունեցող դերասան Պավել Նովիշը։ Այս մասին ասված է «Երջանկության գույնը» սերիալի Facebook-յան էջում։ Ռուս հանդիսատեսին Նովիշը առաջին հերթին հայտնի է «Դեժա վյու» կատակերգությունից։

«Մեծ ափսոսանքով հայտնում ենք Պավել Նովիշի, կինոյի եւ հեռուստատեսության ականավոր դերասանի եւ մեր ընկերոջ մահվան մասին: Մենք պատիվ ենք ունեցել նրա հետ աշխատել սերիալի ստեղծման վրա, եւ նրան կհիշենք հիացմունքով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նովիշը նկարահանվել է 80 ֆիլմերում․ դրամա, կատակերգություն եւ մելոդրամա ժանրերում։ Մասնավորապես, նա խաղացել է խորհրդային-լեհական «Դեժա վյու» կուլտային կատակերգությունում, Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի հիման վրա սերիալի Լեհական տարբերակում, «Տղաները չեն լացում» ֆիլմերում:

Աղբյուրը՝ News.ru



© NEWS.am STYLE