Պոլինա Գագարինան մեկ միլիոն դոլար արժողությամբ տուն է կառուցել (ֆոտո)

10:14   17 հոկտեմբերի, 2021

34-ամյա երգչուհի Պոլինա Գագարինան ցուցադրել է շքեղ առանձնատունը, որի շինարարությունը սկսվել է 2017 թվականի ապրիլին՝ դստեր ծնվելուց հետո։ Վերջերս երգչուհին իր շքեղ տուն է ռուսական Առաջին ալիքի «На дачу!» հաղորդման լրագրողներին։ Գագարինան պատմել է, որ տան վերանորոգումն արագացրել է պանդեմիայի պատճառով։ Դրա ամենաթեժ պահին արտիստուհին հասկացել է, որ ցանկանում է մշտական բնակվել քաղաքից դուրս։ Այժմ նա ընտրում է կահույք եւ ներքին հարդարման աշխատանքներն է կատարում։

«Որդիս սենյակում իսկական ստեղծագործական արվեստանոց կունենա, նա ցանկանում է երգ գրել ինձ համար։ Նախատեսում եմ նաեւ այգով զգաղվել՝ լոլիկ, վարունգ աճեցնել: Արդեն պատկերացնում եմ ինձ գլխարկով, իսկ ձեռքիս ելակկով լի զամբյուղ»,  - ժպտում է Գագարինան։

Այդուհանդերձ, տնամերձ հողամասի բարեկարգումը գրեթե ամբողջությամբ ավարտված է։ Պոլինան լրագրողներին ցույց է տվել տաղավար, որտեղ ցանկանում է երեխաների հետ անցկացնել ամառային երեկոները, եւ նույնիսկ փոքրիկ շատրվանը: Գագարինան ասում է, որ վերանորոգման համար նա չի խնայում ոչ ժամանակը, ոչ ուժը, ոչ փողը։

«Ուժերը միշտ տրվում են նրանց, ում նրանք իսկապես պետք են։ Շատ եմ սիրում այն ամենը, ինչ ես անում եմ, այդ պատճառով էլ ամեն լավ բան ինձ վերադառնում է։ Հիմա տեսնում եմ իմ գործունեության արդյունքը», - հավելել է երգչուհին։

Աղբյուրը՝  Экспресс газета

Լուսանկարները՝ ռւոսական Առաջին ալիքի «На дачу» հաղորդումից



© NEWS.am STYLE