«Զզվելի է այս համակարգը»․ Բրիթնի Սփիրսը ցանկանում է հեռանալ ԱՄՆ-ից

11:13   17 հոկտեմբերի, 2021

Հոր խնամակալությունից ազատված ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ Միացյալ Նահանգներից, քանի որ իրեն զզվելի է ամերիկյան համակարգը։

«Ես ոչինչ չեմ արել, որ ինձ հետ վարվեն այնպես, ինչպես վերջին 13 տարիներին։ Ինձ զզվեցնում է այս համակարգը, եւ ես կցանկանայի ապրել այլ երկրում», - գրել է նա Instagram-ի իր էջում։

2000-ականների 39-ամյա փոփ աստղն ավելի քան մեկ տասնամյակ հսկողության տակ է գտնվել հոր՝ Ջեյմի Սփիրսի կողմից: Տղամարդը վերահսկում էր դստեր կյանքը, տնօրինում էր նրա 45 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ գույքը, թույլ չէր տալիս երեխաներ ունենալ եւ ամուսնանալ։ Դաժանությունից հոգնած Բրիթնին դատարան է դիմել, որը տեւել է ավելի քան երեք ամիս եւ ավարտվել է իր հաղթանակով:

Սփիրսը վստահ է, որ ծնողին ձեռնտու էր նրա կախյալ վիճակը: Ավելին, նա հաճույք էր ստանում՝ ցավ պատճառելով նրան եւ զրկելով ինքնուրույն ապրելու հնարավորությունից։ Եվ նույնիսկ հիմա, լինելով ազատ, նա դեռ վախենում է սխալվել։ Արտիստուհու խոսքով՝ երկար ժամանակ անց առաջին անգամ նման զգացողություն է ունեցել չորս ամիս առաջ, երբ ստացել է իր մեքենայի բանալիները։

 

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE