«Կնոջ դեմքի արտահայտությունն ավելի կարեւոր է, քան նրա զգեստը»․ Լիլու

12:47   17 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է, որում ներկայացել է երեկոյան շքեզ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլուն, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, կրում է սեւ գույնի, մարմինն ընդգծող, երկարափեշ զգեստ, բարձրակրունկներ։ Նրա մազերը հավաքված են, երեկոյան շպարով է։ Իսկ կերպարն ամբողջացնում է ոճային, հաստ գոտին։ Հրապարակմանը կից երկու երեխաների երիտասարդ մայրիկը գրել է․ «Կնոջ դեմքի արտահայտությունն ավելի կարեւոր է, քան նրա զգեստը»։

Օրեր առաջ երգչուհու դուստրը՝ Մարիան, 11 ամսական էր դարձել, ինչի առիթով էլ Լիլուն տեղադրել էր փոքրիկի լուսանկարը։ Մարիան լայն ժպտում էր։ «Շնորհավոր 11 ամսականդ, Մարիա»,- գրել էր երգչուհին՝ օգտագործելով «իմ սեր», «սիրում եմ քեզ» հեշթեգերը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցիկ աղջիկ», «հայրիկի աղջիկն է»։  



© NEWS.am STYLE