«Ինքս ունեմ երկու երեխա, բայց շարունակում եմ ինձ զգալ փոքր, միշտ սիրված ու գուրգուրված․․․ տատիկ-պապիկից լավ բան չկա աշխարհում»․ Լիլիթ Մուրադյան

11:42   17 հոկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարներով, որոնցում պատկերված է իր տատիկի ու պապիկի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերին կից հաղորդավարուհին գրել է․ «Ես վաղուց երեխա չեմ, երեսուն տարեկան կին եմ, ինքս ունեմ երկու երեխա, մեկն էլ շուտով դպրոցական կդառնա, բայց շարունակում եմ ինձ զգալ փոքր, միշտ սիրված ու գուրգուրված, տատիկ պապիկից լավ բան չկա աշխարհում, ես մեծանում եմ, նրանք նույնպես, նայում եմ իրանց ու աղոթում, որ երկար մնան մեր կողքին, մեկ շաբաթ է ինչ վատառողջ ենք, տատիկս, ում ազնվական արմատների մասին մի օր երկար կգրեմ, ամեն օրվա ճաշացանկ է կազմել, իմ սիրելի ուտեստների, որ չհոգնեմ, չպատրաստեմ և դրսի «զիբիլները» չպատվիրեմ, ու պարտադիր ամեն օր նոր ուտեստ, որ հանկարծ երկու օր նույնը չուտենք։

Պապիկս նույն խնամքով զանգում հարցնում է թե քանի բաժակ թեյ եմ խմել, ու կարգադրում, որ պառկեմ անկողնում, որ շուտ լավանամ։ Էլ չեմ լինի ես քսան տարեկան…»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում։ Լուսանկարներում Լիլիթը պատկերված էր որդու հետ։ Հաղորդավարուհին հրապարակել էր նաեւ դստեր, ինչպես նաեւ ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի ու իրենց որդու լուսանկարը։ «Ընտանիք»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE