Սոբչակը բացատրել է իր փոխարինումը Miss Russian United States մրցույթում

13:03   17 հոկտեմբերի, 2021

Ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն իր Telegram-ալիքում մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ Լոս Անջելեսում Miss Russian United States գեղեցկության մրցույթում որպես հաղորդավար իրեն փոխարինել է երգչուհի Աննա Սեդոկովան, փոխանցում է Gazeta.ru-ն։

Նրա խոսքով՝ ինքն է հրաժարվել վարել միջոցառումը, «քանի որ առաջնահերթությունն այժմ այլ է»:

«Դե լավ, այդ ինձ չեն փոխարինել, այդ ես ոչ մի տեղ չեմ գնացել, քանի որ այժմ առաջնահերթությունն այլ է», - գրել է նա՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Miss Russian United States-ի կազմակերպիչնեն անհանգստանալով իրենց համբավի մասին Սոբչակին փոխարինել են Սեդոկովայով։

Miss Russian United States 2021 մրցույթին կմասնակցեն տասը ռուսաստանցի կանայք։ Միջոցառումը տեղի կունենա Four Seasons Hotel հյուրանոցում: Ռուսալեզու ներգաղթյալների շրջանում առաջին գեղեցկուհին նախատեսվում էր ընտրել հոկտեմբերի 15-ին, սակայն մրցույթի նախօրեին Սոբչակը խոշոր ավտովթարի է ենթարկվել: Հաղորդվում էր, որ հաղորդավարուհու ծառայություններից հրաժարվել են կազմակերպիչները։

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Ադլեր-Կրասնայա Պոլյանա ճանապարհի 38-րդ կմ-ին։ Մերսեդեսի վարորդը՝ Օլեգ Ցոյը, ինչպես պնդում են ականատեսները, վազանց է կատարել, դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել է Volkswagen Polo-ին, այնպես որ վերջինս հետ է շպրտել երթեւեկող միկրոավտոբուսին: Վթարված մեքենայի սրահում երեք մարդ է եղել, ուղեւորներից մեկը՝ Մոսկվայի մարզի 35-ամյա բնակչուհին մահացել է։ Հետագայում Ցոյի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Տաքսիստին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում։



© NEWS.am STYLE